Գլխավոր Լրահոս

2018-2023թթ․ ինչպես է փոխվել Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը

2018-2023թթ․ ինչպես է փոխվել Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում: Տվյալները հավաքվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2023-ի հունվարի 23-ից մարտի 04-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման մեթոդով, հարցվողների տանը։ Հարցմանն ընդգրկվել է  18 տարին լրացած 1 513 ՀՀ քաղաքացի։

Արտաքին քաղաքականությանը վերաբերող ընդհանրական պատկերն ունի հետևյալ տեսքը․

Հայաստանի համար առավել կարևոր քաղաքական գործընկերը, ըստ հարցման մասնակիցների, Ֆրանսիան է, երկրորդը Իրանն է, նրան հաջորդում են ԱՄՆըն, Ռուսաստանը և Եվրամիությունը։ Ի տարբերություն քաղաքականի, հարցվածները տնտեսական առավել կարևոր գործընկեր են համարում Ռուսաստանին, ապա նշվում է Իրանը և Չինաստանը։ «Ո՞ր երկրներն են անվտանգության ոլորտում առավել կարևոր գործընկերները» հարցին ի պատասխան մեծամասնությունն ասել է՝ Իրան, հաջորդում են Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը։

Հարցման մասնակիցների 93%-ը նշել է, որ Հայաստանի համար քաղաքական սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանը, 89%-ն ասել է՝ Թուրքիան, 24%-ը՝ Ռուսաստանը։ Տնտեսական սպառնալիք, ըստ քաղաքացիների, ավելի շատ ներկայացնում են Թուրքիան, հետո Ադրբեջանը և Ռուսաստանը։

Ստորև ներկայացնում ենք 2018-2023 թթ․ Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքի փոփոխությունը․

https://civilnet.am/news/698942/%d5%b8%d5%9e%d6%82%d5%b4-%d6%85%d5%a3%d5%bf%d5%ab%d5%b6-%d5%af%d6%84%d5%be%d5%a5%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ab%d5%b6-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b8%d6%80%d5%b8%d5%9e%d5%b6%d6%84-%d5%a5%d5%b6-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b1%d5%a1%d5%ad%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b8%d6%82%d5%b4/

Հակոբ Ասլանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում