Global Finance միջազգային կազմակերպությունը կազմել է աշխարհի կենտրոնական բանկերի լավագույն և վատագույն նախագահների վարկանիշը, հաղորդում է Bloomberg-ը: Կազմակերպությունը գնահատել է կենտրոնական 50 բանկերի նախագահների աշխատանքը՝ առավելագույն բարձր գնահատական սահմանելով А կատեգորիայում ընդգրկվածների համար, ինչը համապատասխանում է «հինգին» և վատագույն՝ D կատեգորիայում ընդգրկվածների համար, որը համապատասխանում է «երկուսին»: Գնահատման հիմնական չափանիշները եղել են երկրում գնաճի վերահսկման, տնտեսական խնդիրների լուծման և բազային տոկոսադրույքների՝ առավելագույնս արդյունավետ կառավարման կարողությունը: Լավագույն նախագահների տասնյակում են Կանադայի, Ավստրալիայի, Իսրայելի, Նիգերիայի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների կենտրոնական բանկերի նախագահները: Վատագույն նախագահների շարքում են Արգենտինայի Ճապոնիայի, Հնդկաստանի, Բելառուսի և այլ երկրների կենտրոնական բանկերի նախագահները:

Civilnet










