Գլխավոր Լրահոս

Հայաստանը քայլում է ականապատ դաշտի միջով, որքան քայլում է՝ ականները խտանում են. Փաշինյան

Հայաստանը քայլում է ականապատ դաշտի միջով, որքան քայլում է՝ ականները խտանում են. Փաշինյան

Տարածաշրջանում անվտանգության ու կայունության համակարգերը դեֆորմացվել են և դեֆորմացվում են, մայիսի 3-ին խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Կարող է և պետք է անվտանգային ճարտարապետությանը նոր կոմպոնենտներ ավելացնել, բայց փաստ չէ, որ դրանով ինքնին ռազմավարական անվտանգությունը կապահովվի։ Դա կարող է նոր ռիսկեր առաջացնել, բայց կարող է նաև որոշ ռիսկեր կառավարել»,- ասաց Փաշինյանը։ 

Նա միանշանակ պատասխան ունի՝ տարածաշրջանում անվտանգություն կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը։ Խաղաղությունը հնարավոր է, ըստ Փաշինյանի, պետք է դետալացված արձանագրել՝ ինչպես է պետք հասնել խաղաղությանը. «Խնդիրը հետևյալն է՝ ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել այնպիսի պարամետրեր, որոնք կարող են լինել ՀՀ-ի կամ ՀՀ ժողովրդի համար ընդունելի»,- ասաց նա։ 

Փաշինյանը Հայաստանի անվտանգային միջավայրը նաև պատկերավոր ներկայացրեց՝ ասելով, որ «քայլում ենք ականապատ դաշտի միջով, բայց որքան քայլում ենք, այդքան ականները խտանում են»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում