Գլխավոր Լրահոս

Թուրքիան պահանջում է ապամոնտաժել «Նեմեսիս»-ի հուշարձանը

Թուրքիան պահանջում է ապամոնտաժել «Նեմեսիս»-ի հուշարձանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է, որ հայկական օդանավերի համար օդային տարածքը փակելուց հետո Թուրքիան հավելյալ միջոցներ կձեռնարկի, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշարձանը։ Այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Ermenihaber-ը։

«Անհնար է, որ մենք դա ընդունենք։ Հստակ կերպով տեսանք, որ նրանք բարի մտադրություն չունեն։ Ներողություն, բայց թող չասեն, թե դա մեր լիազորությունը չէ, թող չփորձեն մեզ խաբել։ Անշու՛շտ, ուղիղ թռիչքներ կան։ Մեր Պեգասուսն է, կարծեմ, թռչում այս պահին։ Սակայն մեր օդային տարածքով Եվրոպա են թռչում (հայկական օդանավերը - խմբ․), այլ վայրեր են թռչում։ Միայն Հայաստանի խորհրդարանի ղեկավարն է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի այս հավաքի համար Թուրքիա գալու, դա թույլ տվեցինք, քանի որ դա միջազգային հավաք է, դա բացառություն է, մինչդեռ, դրանից բացի, VIP թռիչքները ներառյալ՝ թռիչքները այլևս թույլ չենք տալու»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Ապրիլի 25-ին Երևանում բացվել է «Նեմեսիս»-ի (Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատժելու գործողության) հուշարձանը։ Թուրքիայի արտգործնախարարությունը հուշարձանի բացումը «սադրիչ և ամոթալի» քայլ է համարել։ Հուշարձանի բացումից հետո Թուրքիան նաև փակել է իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։ Խոսքը երրորդ երկրներ թռիչքների մասին է, Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ հայկական ավիանընկերությունները կարող են թռիչքներ կատարել։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում