Ժամը 17:10-ի սահմաններում ադրբեջանական ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կրկին խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից նշում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:
«Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրությունում։
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Ժամը 13:00-ից սկսած իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր:
Civilnet











