Գլխավոր Լրահոս

Հայաստանը ԵՄ-ից 60 մլն եվրո կստանա

Հայաստանը ԵՄ-ից 60 մլն եվրո կստանա

Եվրամիությունը Հայաստանին €60 մլն կտրամադրի` երկրում դատաիրավական բարեփոխումների, տնտեսական համագործակցության և ԵՄ-ի ու Հայաստանի միջև համաձայնագրերի համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 

Նոր աջակցությունը ներառում է ազգային կարևոր հաստատությունների համար վերապատրաստման հնարավորություններ, փորձագիտական խորհուրդներ, իրավաբանների, դատավորների և դատախազների դպրոցների հիմնում, ինչն իր վերջնական արդյունքում պետք է ստեղծի անկախ, թափանցիկ արդարադատություն, որը պետք է ծառայի հայ ժողովրդին, ասված է ԵՄ-ի պաշտոնական կայքում:

Տրամադրվող ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի իրականացմանը:

Հարավային Կովկասից Արևելյան գործընկերության մեկ այլ անդամ ևս` Վրաստանը, ԵՄ-ից կստանա €60 մլն, որը կուղղվի գյուղատնտեսության արդիականացմանն ու սննդի անվտանգությանը:

Ադրբեջանը ԵՄ-ից ավելի քիչ ֆինանսական աջակցություն կստանա` €19,5 մլն, որը կուղղվի արդարադատության և միգրացիայի ոլորտներին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում