Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից նշում են, որ ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
***
Մայիսի 12-ին ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ կիրառել էր ԱԹՍ, որի հետևանքով վիրավորում էր ստացել Հայաստանի ԶՈւ 2 զինծառայող: Մեկի վիճակը գնահատվում էր բավարար, մյուսինը՝ ծանր։
Երեկ՝ մայիսի 11-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրկին կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Civilnet











