Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Թուրքիայում մրցանակների է արժանացել

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Թուրքիայում մրցանակների է արժանացել

Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը Թուրքիայում մրցանակների է արժանացել: Սա աննախադեպ երևույթ է, երբ Հայոց Ցեղասպանության երախտավորների մասին պատմող ֆիլմը, որտեղ ներկայացված են նաև հայ, ասորի և հույն ժողովուրդների ցեղասպանության ականատեսների վկայագրությունների և հուշագրությունների փաստագրություններ, Թուրքիայի Անատոլիական միջազգային կինոփառատոնում (International Anatolian Film Awards (AFA) «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան, արտադրությունը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն», Հայաստան) արժանացել է «Ֆիլմի Լավագույն երաժշտություն»  (Արտաշես Քարթալյան) և «Ֆիլմի Լավագույն պրոդյուսեր» (Մանվել Սարիբեկյան) մրցանակների:

Սա արդեն թուրքական երրորդ կինոփառատոնն է, որտեղ ֆիլմը ընդգրկվել է մրցույթային ծրագրերում: Նախորդ երկուսի արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց ինքնին արդեն երևույթը  արտառոց է: Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսիոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի և Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաև Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում