Գլխավոր Լրահոս

Հայաստան է ներմուծվել մոտ մեկ տոննա կոկաին․ ԱԱԾ

Հայաստան է ներմուծվել մոտ մեկ տոննա կոկաին․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Հայաստան է ներմուծվել կոկաին տեսակի մոտ մեկ տոննա քաշով թմրամիջոց՝ շուրջ 250 միլիոն եվրո արժողության։ Թմրամիջոցը հայտնաբերվել է և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

«2023-ի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով  Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում»,- ասված է հաղորդագրությունում։

Ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ։ Նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 16-ին իտալական ANSA գործակալությունը փոխանցել էր, որ Իտալիայի Ջոյա Տաուրո նավահանգստում առգրավել են ավելի քան 2,7 տոննա կոկաին, որը պետք է Վրաստանի Բաթումի նավահանգստով տեղափոխվեր Հայաստան։ Նշվում է, թմրանյութը թաքցվել էր Էկվադորից Իտալիա ուղարկված բանանի արկղերում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում