Գլխավոր Լրահոս

Ամերիկացիները հայերին հորդորում են «քշել ռուսներին» և օգնություն են խոստանում․ Լավրով

Ամերիկացիները հայերին հորդորում են «քշել ռուսներին» և օգնություն են խոստանում․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Հայաստանը կշահեր իր տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայումից։

«ՀԱՊԿ-ը ապացուցեց իր կենսունակությունը, երբ 2022-ի հունվարին Ղազախստանը օգնություն խնդրեց։ Հենց որ Ղազախստանի ղեկավարությունն ասաց, որ իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել, կազմակերպությունն ավարտեց իր գործողությունը։ Մենք պատրաստ էինք նույն կերպ օգնել նաև ՀԱՊԿ նույնպիսի անդամի՝ Հայաստանին։ 2022-ի աշնանը կազմակերպության՝ Երևանում կայանալիք գագաթաժողովին Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ փաստաթուղթ էր պատրաստվել՝ հայ դաշնակիցների խնդրանքով։ Փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցվել էր արտգործնախարարների մակարդակով։ Հետո վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ օրս այն թղթային տեսքով է և չի կարող իրականացվել։ Բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցված էր, և պատրաստ լիներ ստորագրմանը, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կլիներ»,- «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը նշում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում․ «Գիտեմ, որ հայերին ասում են՝ եկեք մեզ մոտ, ռուսներին քշեք ձեր տարածքից, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Սա այլևս դիվանագիտություն չէ»։

***

2022-ի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ստորաբաժանումները հարձակում էին գործել Հայաստանի վրա՝ Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղություններով։ Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակելու համար։ Նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

https://civilnet.am/news/691367/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%a5%d6%81-%d5%b8%d5%b9-%d5%a9%d5%a5-%d5%b0%d5%a1%d5%ba%d5%af-%d5%a1%d5%b5%d5%ac-%d5%a5%d5%b4-%d5%a1%d5%bc%d5%a1%d6%84%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a8/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում