Գլխավոր Լրահոս

Արամ Ա կաթողիկոս Նուրհան պատրիարքի հետ քննարկած է «Կովերու Պարտէզ»-ի շուրջ ծագած խնդիրը

Արամ Ա կաթողիկոս Նուրհան պատրիարքի հետ քննարկած է «Կովերու Պարտէզ»-ի շուրջ ծագած խնդիրը

Այս գիշեր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Վեհափառ Հայրապետը Ժընեւէն (Զուիցերիա) հեռաձայնային հաղորդակցութիւն մը ունեցաւ Երուսաղէմի հայոց Պատրիարք Ն.Ա.Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանի հետ։

Վեհափառ Հայրապետին եւ Պատրիարքին խորհրդակցութեանց առանցքը հանդիսացաւ Երուսաղէմի Պատրիարքութեան պատկանող «Կովերու Պարտէզ»ին շուրջ վերջերս ծագած խնդիրը։ Հայրապետը Պատրիարքին ուշադրութեան յանձնեց այս հարցին գծով մեր ժողովուրդին եւ շրջանին հետ առնչութիւն ունեցող երկիրներուն մօտ յառաջացած մտահոգութիւնը։

Պատրիարքը վստահեցուց Վեհափառ Հայրապետին, որ «Կովերու Պարտէզ»ին շուրջ կայացած համաձայնութիւնը չեղեալ համարելու ուղղութեամբ արդէն իսկ սկսած է գործնական քայլերու դիմել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում