Գլխավոր Լրահոս

Ռազմական համալսարանները կմիավորվեն

Ռազմական համալսարանները կմիավորվեն

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանը միավորվելու են։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում։ 

Ըստ որոշման հիմնավորման՝ վերջին տարիներին համալսարանների դիմորդների թվակազմի և պատրաստվող որոշ մասնագիտությունների պահանջարկի նվազման պատճառով արդիական է դարձել դրանց կառավարման և ֆինանսավորման համակարգի օպտիմալացման հարցը:

«Նշված ռազմաուսումնական հաստատությունների միավորումը թույլ կտա ընդհանրացնել ոչ միայն միևնույն գործառույթ իրականացնող կառավարման մարմիններն ու ստորաբաժանումները, այլև հնարավորություն կստեղծի մտցնել միջազգային չափանիշների համապատասխան ռազմաուսումնական հաստատության կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթ, ստեղծել մեկ ընդ­հա­նուր արդիական ուսումնանյութական բազա (ռազմաուսումնավարժական դաշ­տեր, բազաներ, համալիրներ, անհրաժեշտ միջոցներով հագեցված լաբորա­տո­րիաներ), ապա­հովել պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազ­մե­րի համա­կարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացը, ստեղծել մաս­նա­գի­տական խորհուրդ, կենտրոնացնել ֆինանսական միջոցները մեկ միասնական կառավարման համակարգի ներքո»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում