Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ կիրառել է ականանետ, հայկական կողմում տուժածներ չկան։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 12-ին՝ ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Հայկական կողմում տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրությունում։
Civilnet











