Գլխավոր Լրահոս

Հայաստանը կներկայացվի Սիլիկոնային հովտում

Հայաստանը կներկայացվի Սիլիկոնային հովտում
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերությունները նոյեմբերի 14-15-ը հինգերորդ անգամ կներկայանան ԱՄՆ Սիլիկոնային հովտում։ Այս տարի «Արմթեք 2012» բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովն անցկացվելու է Ստենդֆորդի համալսարանում։ Այսօր էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, «Վիասֆեր» տեխնոպարկի նախագահ Թոնի Մորոյանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և «Սինոփսիս-Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի համատեղ ասուլիսին Տիգրան Դավթյանը նշեց, որ համաժողովի անցկացումը իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով, և ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ պետության ֆինանսական մասնակցությունը լինելու 10-15%։ Մյուս մասը հատկացնելու են ընկերությունները և միջազգային ֆինանսական կառույցները։ Ըստ նախարարի՝ մոտավոր հաշվարկներով երկօրյա միջոցառմանը կծախսվի մոտ $150 հազ.։ Տիգրան Դավթյանը նշեց նաև, որ ԱՄՆ-ում միջոցառման կազմակերպչական հարցերը հոգալու է նման համաժողով անցկացնելու գաղափարի հեղինակ Թոնի Մորոյանը։ Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ միջոցառման շրջանակներում Սիլիկոնային հովտում կբացվի նաև Հայաստանի գրասենյակ, որը հայկական ընկերություններին օգնելու է հաստատել գործարար կապեր, ապահովել օտարերկրյա ՏՏ ընկերությունների մուտքը Հայաստան, նպաստել ներդրումներին։ Թոնի Մորոյանի խոսքով՝ Հայաստանի ՏՏ ոլորտը զարգանում է, Հայաստանն արդեն ճանաչելի է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր, իսկ նման միջոցառման շարունակականությունը հնարավորություն է տալիս էլ ավելի ամրապնդել երկրի ճանաչելիությունը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում