Գլխավոր Լրահոս

Ռոսսելխոզնադզորը թույլատրել է հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան

Ռոսսելխոզնադզորը թույլատրել է հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան

Ռոսսելխոզնադզորը թույլատրել է կաթնամթերք արտադրող մի շարք հայկական ընկերությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

«Ըստ այդմ, Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, թույլատրել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումն իր երկիր՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո», - ասված է հաղոևրդագրության մեջ։

2023-ի ապրիլի 5-ից Ռոսսելխոզնադզորի նախաձեռնությամբ դադարեցվել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումը Ռուսաստան՝ «վատ պետական ​​վերահսկողության և հայկական կողմից սահմանված արգելնքերի խախտման պատճառով»։ Գերատեսչությունից նշել էին, որ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են իրանական ձեռնարկությունների արտադրած հումք, որոնց նկատմամբ սահմանված է արգելք։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022-ին հանրապետությունում արտադրվել է 26 300 տոննա պանիր և կաթնաշոռ, 8 730 տոննա ֆերմենտացված կաթնամթերք, 8 960 տոննա պաղպաղակ։ News.am-ին ՀՀ մաքսային ծառայության տրամադրած տվյալով՝ 2022-ի առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 953 տոննա կարագ և կաթնային մածուկ, 648 տոննա պանիր և կաթնաշոռ, 313 տոննա սերուցք, կեֆիր և մածուն և 46 տոննա այլ կաթնամթերք՝ մոտ 10 մլն դոլար ընդհանուր գումարով:

2022 թվականի հունվար-նոյեմբերին Ռուսաստան է ներմուծվել 5,8 մլն տոննա կաթնամթերք՝ 3,14 մլրդ դոլար արժեքով, հաղորդում է Milknews գործակալությունը։ Մատակարարումների ավելի քան 80 տոկոսը գալիս է Բելառուսից։ Ռուսաստանի Դաշնություն կաթնամթերքի հիմնական մատակարարներից են նաև Արգենտինան, Ղազախստանը, Ուրուգվայը և Ղրղզստանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում