Գլխավոր Լրահոս

ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով

ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով

Հունիսի 29-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով և զբաղեցնում է 90-րդ տեղը։

Աղյուսակի առաջին հորիզոնականում աշխարհի չեմպիոն Արգենտինան է։ Նրան հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Բելգիան։ Հայաստանի հետ Եվրո-2024-ի որակավորման փուլի նույն խմբում ընդգրկված Խորվաթիայի ընտրանին 6-րդն է: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1․ Արգենտինա 

2․ Ֆրանսիա

3․ Բրազիլիա 

4․ Անգլիա 1797.39

5․ Բելգիա 1788.55

6․ Խորվաթիա 1742.55

7․ Նիդերլանդներ 1731.23

8․ Իտալիա 1726.58

9․ Պորտուգալիա 1718.25

10․ Իսպանիա 1703.45

Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի մյուս մրցակիցներից Ուելսը 35-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 41-րդ,  Լատվիան՝ 134-րդ։

Այս ամիս Հայաստանի հավաքականը հաղթել է երկու պաշտոնական հանդիպումներում։ Հունիսի 16-ին Քարդիֆում մեր ընտրանին 4:2 հաշվով առավելության հասավ Ուելսի հավաքակնի նկատմամբ, իսկ հունիսի 19-ին սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Լատվիային։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում