Գլխավոր Լրահոս

«Նոր Զովք»-ն ու «Ալեքս Տեսքտիլ»-ը հայտարարագրել են 5,1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն․ ՊԵԿ

«Նոր Զովք»-ն ու «Ալեքս Տեսքտիլ»-ը հայտարարագրել են 5,1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն․ ՊԵԿ

«Նոր Զովք» և «Ալեքս Տեսքտիլ» ընկերությունների կողմից հայտարարագրվել է ընդհանուր 5,1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

«2023-ի փետրվարին հայտնաբերվել էր «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանը (սերվերը), որում արտացոլվում էին հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները: Սերվերում պարունակվող տեղեկատվության վերծանման և կոմիտեի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքում հաստատվել են իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքները: 2023-ի մայիսին և հունիսին արդեն իսկ առանձին կազմակերպությունների կողմից համալիր հարկային ստուգումների ընթացքում ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում «Նոր Զովք»-ի գծով առաջացել է շուրջ 4,0 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, իսկ «Ալեքս Տեսքտիլ»-ի գծով` 1,1 մլրդ դրամի»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԵԿ-ից նշում են, որ սերվերից վերհանված տեղեկատվության հիման վրա ճշտվում են այլ հարկ վճարողների հարկային պարտավորությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում