Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հուլիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 12:04-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,8 մագնիտուդով երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ»,- ասված է հաղորդագրությունում։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի, Թավշուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Civilnet











