Գլխավոր Լրահոս

Բանակցողի փոփոխության դեպքում հնարավոր է բանակցություններում բեկում մտցնել. Աննա Գրիգորյան

Բանակցողի փոփոխության դեպքում հնարավոր է բանակցություններում բեկում մտցնել. Աննա Գրիգորյան

Հայաստանի իշխանությունը հատել է կարմիր գիծը` Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում: Երևանը պետք է գնար ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչման ճանապարհով: Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը: 

Նա վիճելի է համարում իշխանությունների` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մոտեցումը, քանի որ դա անգամ չի հանգեցրել Հայաստանի տարածքների դեօկուպացիային։

«Դու զիջում ես կենսական շահը, իսկ ժողովրդին հրամցնում, որ դրա փոխարեն մենք ստանում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության երաշխիք, բայց դու դա չես կարողանում ապահովել: Այդ հայտարարություններից հետո է, որ Ադրբեջանն ազատ է անելու այն, ինչ ցանկանում է և միջազգային գործընկերների մոտ շատ հանգիստ արգումենտ է բերում, որ մեր տարածքն է, մենք ենք որոշում անցակետը որտեղ դնել»,- նշում է Գրիգորյանը: 

Մերժելով հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման իշխանության ընտրած ուղին` պատգամավորը կարևորում է Հայաստանի անունից բանակցողի փոփոխությունը: Այդ քայլը, նրա կարծիքով, կարող է ճանապարհ բացել նաև բանակցային օրակարգի փոփոխության համար:

«Մենք պետք է գնանք ազգերի ինքնորոշման ճանապարհով: Պարզ է, Փաշինյանն այս հայտարարությունը (Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին - խմբ․) արել է, հետադարձ ճանապարհ իր համար գոյություն չունի: Քանի դեռ ՀՀ անունից ստորագրված փաստաթուղ չկա, բանակցողի փոփոխությամբ հնարավոր է նաև բանակցային գործընթացում բեկում մտցնել: Դրա համար է, որ մենք խոսում ենք իշխանափոխության մասին»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը:

Աննա Գրիգորյանը սխալ է համարում տեսակետները, թե այլևս իրատեսական չէ հետ պտտել արցախյան գործընթացի թափանիվը. «Իսկ իրատեսակա՞ն է այն, որ մենք կարող ենք այս ճանապարհով՝ «փուչիկ» միջազգային մեխազնիմ ասելով, այնտեղ հայեր պահել: Մենք օնլայն հետևելու ենք ոնց են մեր հայրենակիցներն այնտեղ էթնիկ զտման ենթարկվում: Որևէ մեխանիզմ այս պահին գոյություն չունի»,- եզրակացնում է նա։

Մայիսի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականոթյունը․ «Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»,- ասել է Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում