Գլխավոր Լրահոս

Իրանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կղզիների վերաբերյալ դիրքորոշման պատճառով

Իրանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կղզիների վերաբերյալ դիրքորոշման պատճառով

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 12-ին կանչել է Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին: Այդ մասին հաղորդել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Իրանը անհամաձայնություն է հայտնել Պարսից ծոցի երեք կղզիների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման առնչությամբ, որը հնչել է հուլիսի 10-ին Մոսկվայում անցկացված Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նիստի համատեղ հայտարարության ժամանակ:

Խոսքը Աբու-Մուսա, Մեծ և Փոքր Թոմբ կղզիների մասին է, որոնց պատկանելության վերաբերյալ հակասություններ կան Իրանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև:

«Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Ալիռեզա Էնայաթին Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը ընդգծել է դրանց անվերապահ պատկանելությունը Իրանին՝ պահանջելով Մոսկվայից փոխել իր դիրքորոշումը խնդրի հարցում»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Ըստ հայտարարության՝ Մոսկվայում անցկացված խորհրդի նիստի ժամանակ Կրեմլը պաշտպանել է կղզիների հարցում արաբական պետությունների դիրքորոշումը:

Ռուսաստան-Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության նախարարական խորհրդի վեցերորդ նիստը կայացել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և օմանցի իր գործընկեր Բադրա Ալ-Բուսաիդիի նախագահությամբ: Դրա աշխատանքներին մասնակցել են Բահրեյնի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, ԱՄԷ-ի արտգործնախարարները:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում