Երևանի ավագանու հերթական ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17-ին։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության հուլիսի 13-ի նիստի օրակարգում։
Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018-ի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018-ի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023-ի հոկտեմբերի 10-ին:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ»: Վերոնշյալ կարգավորման համաձայն՝ ընտրությունները պետք է նշանակվեն սեպտեմբերի 17-ին (որպես նշված միջակայում գտնվող միակ կիրակի օրը):
Civilnet











