2023-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում մոտ 50 մլրդ դրամ ավելի հարկ է հավաքվել

2023-ի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանում հավաքվել է նախատեսվածից մոտ 50 միլիարդ դրամ ավելի հարկային եկամուտներ։ Դրանից 17 միլիարդը տեղափոխոխվել է կառավարության պահուստային ֆոնդ։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 13-ի նիստում։
«Անցած տարվա կիսամյակի հետ համեմատած 19 տոկոսով ավելի հավաքագրում ունենք։ Հարց կարող է առաջանալ, թե ինչու ենք միայն 17 միլիարդը տեղափոխում պահուստային ֆոնդ և ինչու ոչ ամբողջը այս պահին նման գործողության կարիք չենք տեսնում։ Թող այդ գումարը հաշիվներում մնա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ տնտեսական ցուցանիշներն են ապահովել այս հարկային եկամուտները։
Civilnet










