Գլխավոր Լրահոս

Պապիկյանն ու Էմիրությունների դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Պապիկյանն ու Էմիրությունների դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Հուլիսի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալմուլլային, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությանն առնչվող հարցեր:

«Տիկին դեսպանը փոխանցել է 2023-ի նոյեմբերին Դուբայում կայանալիք Դուբայի ավիացիոն ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ-Մաքթումի հրավերը»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում