Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը այսօր՝ հուլիսի 17-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանին ընտրեց Մատենադարանի տնօրեն։
Տնօրենի պաշտոնին հավակնում էին Արա Խզմալյանը, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը և Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։ Վերջինը ինքնաբացարկ էր հայտնել։
***
Մատենադարանի տնօրենի ընտրությանն ընդառաջ կառավարության նախաձեռնությամբ փոխվել է հոգաբարձուների խորհրդի կազմի, կանոնադրության ու տնօրենի ընտրության կանոնակարգը։ Հոգաբարձուների խորհրդի կազմում Մատենադարանի աշխատակիցները երկուսն են, իսկ կառավարության ներկայացուցիչները՝ ինը, մինչդեռ նախկինում Մատենադարանի աշխատակիցները գերակշռում էին այդ խորհրդում։ Բացի այդ, տնօրենի թեկնածուների համար դոկտորի աստիճանի պահանջը հանվել է։ Ինստիտուտի գիտական խորհուրդն այս մասով հայտարարություն է տարածել՝ քննադատելով կառավարության գործելաոճը, իսկ մամուլը գրել է, թե այս կերպ կառավարությունը ցանկանում է Մատենադարանի տնօրենի պաշտոնին նշանակել իր թեկնածուին։
https://www.youtube.com/watch?v=9Z5J_fXvbzA https://www.youtube.com/watch?v=U8UBh5fu6tg
Civilnet











