Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, հայտնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 18-19-ը հանրապետությունում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,- ասված է հաղորդագրությունում։
Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի ցերեկը, 21-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Երևանում հուլիսի 18-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 21-23-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Civilnet











