Գլխավոր Լրահոս

Մասիսում «Թումո» կենտրոն կկառուցվի

Մասիսում «Թումո» կենտրոն կկառուցվի

Մասիս քաղաքում կհիմնվի «Թումո» ստեղծարար կենտրոն։ Կառավարության հուլիսի 20-ի նիստում գործադիրը հավանություն տվեց այս որոշմանը։ 

«Թումո»-ն ներկայացնող «Սիմոնյան» կրթական հիմնադրամին կօտարվի 7 080 քառակուսի մետր մակերեսով տարածք։ 

Այն գտնվում է Մասիսի Հանրապետության փողոց 73/6 հասցեում։ Հիմնադրամը պարտավորվել է 3 տարվա ընթացքում ներդնել առնվազն 400 մլն դրամ գումար «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն տեխնոլոգիանների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակում կառուցելու կենտրոնը: 

Ըստ ծրագրի՝ նշված կենտրոնը կառուցվելու է անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ, որը թույլ կտա 2 300 աշակերտի ուսուցում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում