Գլխավոր Լրահոս

Կենտրոնական բանկը նորից իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկը նորից իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի կենտրոնական բանկը (ԿԲ) 0,25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով 10,25%: Գլխավոր դրամատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ որոշումը կայացվել է օգոստոսի 1-ին տեղի ունեցած ԿԲ-ի խորհրդի նիստի ընթացքում։

Բացի այդ, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 11,75%, առևտրային բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8,75%:

ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել էր նաև նախորդ՝ հունիսի 13-ին, կայացած նիստի ընթացքում։ Վերջին 2,5 տարվա ընթացքում սա նվազեցման առաջին դեպքն էր։

2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից հասցնելով 10,75 %-ի: Տոկոսադրույքը բարձրացնելով, ԿԲ-ն փորձում է զսպել գնաճը, որոնք հիմնականում պայմանավորված են ներքին պահանջարկի աճով և արտաքին միջավայրից եկող ազդակներով:

Մինչ 2020-ի դեկտեմբերի 15-ը, վերջին երեք տարում կենտրոնական դրամատուն մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում