Գլխավոր Լրահոս

Արգելվել է դաշնակցական երիտասարդի մուտքը Հայաստան

Արգելվել է դաշնակցական երիտասարդի մուտքը Հայաստան

Դաշնակցական Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան արգելվել, նրան թույլ չի տրվել դուրս գալ «Զվարթնոց» օդանավակայանից։ Այդ մասին օգոստոսի 1-ին օդակայանից ուղիղ եթերով պատմել է ինքը՝ Արենի Մարկոսյանը՝ տեղեկացնելով, որ անցակետում վերցրել են իր անձնագիրը։

Նա ԱՄՆ քաղաքացի է, Հայաստան էր ժամանել Լիբանանից։ 24 ժամ Երևանի օդանավակայանում մնալուց հետո Արենի Մարկոսյանը վերադարձել է Լիբանան։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարել է, որ քաղաքացուց ահազանգ է ստացվել «Զվարթնոց» օդանավակայանում իր անձնագիրն առգրավելու մասին։ ՄԻՊ գրասենյակի հայտարարություն ասվում է․ «Կապ է հաստատվել իրավասու մարմնի ներկայացուցչի հետ, ով տեղեկացրել է, որ նրա մուտքը ՀՀ արգելված է, և անձնագիրը վերցրել են հետադարձ տոմսը ձևակերպելու համար»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել է, որ այս տարի արդեն 6-րդ դաշնակցականն է, որ չի կարողանում Հայաստան մտնել։

***

2022-ի հուլիսի 13-ին Մուրադ Փափազյանին արգելվել էր մուտք գործել Հայաստան, նա ՀՀ-ում ճանաչվել է անցանկալի անձ։ Երևան ժամանելուց հետո ոստիկանությունը նրան ուղեկցել է դեպի վերադարձի օդանավ։

Վարչապետի աշխատակազմն ավելի ուշ պարզաբանել էր՝ ինչ հիմքով է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը։ Ոչ միայն նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը ՀՀ արգելվել է»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում