Գլխավոր Լրահոս

Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին:

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

«Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Երևանում Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի գրասենյակի հիմնումը, ինչն իրականացվել է պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սեբաստիեն Լըկորնյուի միջև 2022 թ. սեպտեմբեր ամսին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։

https://civilnet.am/news/744609/%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%bd%d5%a5%d5%b6%d5%a1%d5%bf%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0%d5%a8-%d5%af%d5%b8%d5%b9-%d5%a7-%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%a1%d5%a6%d5%ab%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում