Գլխավոր Լրահոս

«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը

«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր՝ օգոստոսի 10-ին, ստորագրվել է «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։ Պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։ 

Նախարարությունից հայտնում են, որ պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և Իրանի նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։ 

«Պայմանագրի երկարաձգումը շահավետ գործարք է երկու երկրների համար։ Պայմանագրի երկարաձգմամբ հնարավորություն է ստեղծվում ավելացնել նաև գազի ներմուծման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, որը միանշանակ դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսության զարգացման վրա»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 

Հայաստանի և Իրանի միջև գործում է «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։ Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ում արտադրվում և Իրան է մատակարարվում 3 կՎտժ էլեկտրաէներգիա։ Հայաստանից Իրան տարեկան առաքվում է մոտ 1,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Հայաստանը Իրանից ներկրում է տարեկան 370-380 մլն խմ գազ։

Իրան-Հայաստան գազատարը շահագործման է հանձնվել 2007-ին: Չնայած ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, սակայն, շատերի համոզմամբ՝ Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 միլիմետրանոց գազատար, որն անհրաժեշտ ճնշման պարագայում կարող է տարեկան առավելագույնն ապահովել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ մոտավորապես այնքան, որքան սպառում է Հայաստանը մեկ տարում:

Ներքին սպառման համար գազը Հայաստանը ներկրում է Ռուսաստանից՝ 1000 խմ-ն 165 դոլար գնով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում