Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
Քննչական կոմիտեն էլ հաղորդում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միջոցներ են ձեռնարկվում ավտովթարի պատճառները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
«Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «Զիլ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 14-ին ժամը 00:27-ին Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 6 հոգի հոսպիտալացվել է․ «Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը»։
https://civilnet.am/news/747073/%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%ab-%d5%a1%d5%be%d5%bf%d5%b8%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d6%81%d5%a1%d5%ae-%d5%a1%d5%be%d5%bf%d5%b8%d5%be%d5%a9%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1%d5%b6%d6%84%d5%b8%d5%be-%d5%a6%d5%b8%d5%b0%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-11-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4/
Civilnet











