Գլխավոր Լրահոս

Տիգրան Ավինյանը «Գազելը» վարել է առանց համապատասխան վարորդական վկայականի

Տիգրան Ավինյանը «Գազելը» վարել է առանց համապատասխան վարորդական վկայականի

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն օրենքի խախտմամբ է վարել «Երևանի վերջին Գազել»-ը, որի շուրջ գովազդային հոլովակ էր պատրաստել Երևանի քաղաքապետարանը։ Ավինյանը հանրային տրանսպորտ վարելու համար պետք է ունենար D կարգի վարորդական վկայական, սակայն այդ վկայականը նա չունի։

ՍիվիլՆեթը ոստիկանության համապատասխան բազայից ձեռք է բերել Տիգրան Ավինյանի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքների մասին տեղեկություններ։ Այդ տվյալների համաձայն՝ նա ունի B կարգի վարորդական վկայական, որը ստացել է 2017-ին։ 

B կարգը տրամադրվում է մինչև 3 500 կիլոգրամ առավելագույն զանգվածով ու մինչև 8 նստատեղով մեքենաներ վարելու համար,  Ավինյանը վարում էր «Գազել», որը վարելու համար անհրաժեշտ էր D կարգի վկայական։ Սա վարչական իրավախախտում է և առաջացնում է տուգանք՝ 20 000 դրամի չափով։ 

Առաջին անգամը չէ, երբ Ավինյանը չունենալով համապատասխան փաստաթուղթ, վարում է հանրային տրանսպորտ։ 2022-ի դեկտեմբերին նա հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ վարում էր Հայաստան մտնող գերմանական MAN ավտոբուսը։ 

Օգոստոսի 14-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում Ավինյանը անդրադառնալով՝ ինչպես ինքն է բնորոշում՝ «Երևանի «վերջին Գազելին», ասաց, թե անցած շաբաթավերջին «Գազելը» կատարեց իր վերջին ուղևորությունը։ Նա բոլորին շնորհավորեց այդ «պատմական իրադարձության առթիվ»։ 

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում