Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն Հայաստանին €43 մլն կտրամադրի

ԵՄ-ն Հայաստանին €43 մլն կտրամադրի

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրել են ֆինանսական համաձայնագրեր, որոնցով Հայաստանին ընդհանուր առմամբ կտրամադրվի €43 մլն օժանդակություն, հաղորդում են կառավարության լրատվական ծառայությունից:

Եվրահանձնակատարն ասել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կշարունակի կիրառվել «ավելին ավելիի» դիմաց սկզբունքով: Նա հիշեցրել է, որ 2012թ. Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է €60 մլն ու ևս €15 մլն՝ հենց «ավելին ավելիի» դիմաց սկզբունքի շրջանակում:  Միաժամանակ` Ֆյուլեն առաջարկել է Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը փոխարինել Ասոցացման օրակարգով: 

Վարչապետը, իր հերթին, նշել է, որ Հայաստանի առաջնային նպատակներից մեկը ԵՄ-ի հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն է: Նա առանձնացրել է այդ ուղղությամբ կատարվող բարեփոխումների և երկկողմ բանակցությունների հաջող ընթացքը:

«Ես տեսնում եմ կատարված բարեփոխումների ծավալը: Մենք կշարունակենք հնարավորինս արդյունավետորեն օգնել ձեզ, որպեսզի բարեփոխումների ներուժը բարձր լինի»,- ասել է եվրահանձնակատարը:

Ֆյուլեի խոսքով` Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի ստորագրման բանակցություններում, և դրանց ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն մոտ ապագայում: 

Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հարցը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵՄ-ն պետք է հստակ ընդգծի, որ չի հանդուրժի ուժի կիրառում, հակառակ պարագայում՝ այդ սկզբունքը խախտողի նկատմամբ կկիրառի միջազգային պատժամիջոցներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում