Գլխավոր Լրահոս

Բնագիտական առարկաների ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան

Բնագիտական առարկաների ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան

Բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը։

«ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։ Համաձայն կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի լրավճար՝ դրույքաչափի 25 տոկոսի չափով»,- ասված է հաղորդագրությունում։

Բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներին տրվող հավելյալ վարձատրությունը, ըստ նախարարության՝ պայմանավորված է դպրոցներում բնագիտական և տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարևորությամբ:

Հավելավճարի կարգը կգործի 2023-ի սեպտեմբերի 1-ից և կտարածվի պետական հանրակրթական բոլոր հաստատությունների վրա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում