Ադրբեջանական կողմը Խնածախի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված հաղորդագրությունում։
Հակառակորդը կրակել է նաև Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում, տուժածներ չկան։
Civilnet











