Գլխավոր Լրահոս

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է

Բժիշկներին չի հաջողվել փրկել օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գերատեսչությունից նշում են, որ բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության։ Տուժածներից 1-ը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում:

***

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 14-ին ժամը 00:27-ին Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 6 հոգի հոսպիտալացվել է։ Վթարի մասնակից «Զիլ» տրանսպորտային միջոցը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և բախվել «Վոլկսվագեն»-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում