Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, հակառակորդը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈւ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է 3 ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Ըստ հակառակորդի՝ հայկական կողմը կիրառել է հարվածային ԱԹՍ։
Civilnet











