Գլխավոր Լրահոս

Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական կայուն է․ ՊՆ (լրացվող)

Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական կայուն է․ ՊՆ (լրացվող)

17:40

Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

***

16:15

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Այդ մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թորոսյանը։

***

15:50

Սոթքի հատվածում հակառակորդի կրակից զոհվել են Մասիսի բնակիչներ Անդրանիկ Անտոնյանը և Արսեն Մկրտչյանը, հայտնում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

«Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը: Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Համբարձումյանը։

***

15:22

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 15:15-ի դրությամբ իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

***

14:34

Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Թորոսյանը։

***

14:20

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է:

***

Ադրբեջանական ստորաբաժանումները Սոթքի հատվածում շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

ՊՆ-ն նաև հայտնում է, որ ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ:

«Մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈւ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ»,- նշում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից։

***

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, հակառակորդը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈւ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառել էր նաև ականանետ։

Ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է 3 ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Ըստ հակառակորդի՝ հայկական կողմը կիրառել է հարվածային ԱԹՍ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում