Գլխավոր Լրահոս

Ադրբեջանն օրվա ընթացքում երկրորդ անգամ իր դիրքերին կրակելու մասին կեղծ լուրեր է տարածում․ ՊՆ

Ադրբեջանն օրվա ընթացքում երկրորդ անգամ իր դիրքերին կրակելու մասին կեղծ լուրեր է տարածում․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ կեղծ տեղեկություններ է տարածել, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքել էր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, արևելյան սահմանին տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում