Գլխավոր Լրահոս

Աննա Հակոբյանը Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների գագաթաժողովին

Աննա Հակոբյանը Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների գագաթաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթաժողովին, որն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ։

Այս ձևաչափի երրորդ գագաթաժողովի թեման հոգեկան առողջությունն է։

Ըստ միջոցառման կայքի՝ Աննա Հակոբյանը մասնակցելու է դեռահասների հոգեկան առողջության թեմայով պանելային քննարկման։ Մյուս մասնակիցներն են՝ Էստոնիայի առաջին տիկինը, Սլովակիայի նախագահի զուգընկերը, հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը (հեռավար) և այլք։

«Քննարկելու ենք այսօր դեռահասների առաջ կանգնած թվային մարտահրավերները։ Ի՞նչ սպառնալիքներ ու հնարավորություններ է բերում աշխարհի թվայնացումը։ Ինչպե՞ս կարող է ավագ սերունդը աջակցել պատանիներին աշխարհին հարմարվելու գործում՝ առանց նրանց սահմանափակելու»,- նշված է պանելային քննարկման նկարագրությունում։

2023-ի գագաթաժողովին մասնակցում են Դանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի և այլ երկրների առաջնորդների կանայք և ամուսիններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դերասաններ և այլք։

Երեկ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ Հայաստանն օգնություն է ուղարկել Ուկրաինա, որը փոխանցելու է Աննա Հակոբյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում