Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհը կարող է շրջանցել Հայաստանը․ Բայրամով

Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհը կարող է շրջանցել Հայաստանը․ Բայրամով

«Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհը կարող է շրջանցել Հայաստանը», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունգարական և ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Ադրբեջանը որպես «պլան Բ» ունեցող պետություն կշարունակի այդ ուղղությամբ աշխատանքները և հնարավոր է, որ Հայաստանը դուրս մնա այդ հաղորդակցությունից, ինչից կտուժի հենց ինքը»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարն ակնարկել է Իրանի տարածքով անցնող ճանապարհը: Մասնավորապես, Բաքուն ու Թեհրանը 2022 թվականի մարտի 11-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանը Նախիջևանին կապող նոր ուղու շուրջ, որի կառուցումը նախատեսված է Իրանի տարածքով՝ Հայաստանի հարավային սահմանից 5 կմ հեռավորությամբ:

Բայրամովը, անդրադառնալով 2020-ի եռակողմ հայտարարությանը, ասել է հետևյալը․ «Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապի ապահովումն ամրագրված է եռակողմ հայտարարությունում: Այդ նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր պետությունները, այնինչ հարցի շուրջ Հայաստանի դիրքորոշումը ապակառուցողական է, քանզի առաջին հերթին նա ունի տնտեսական եկամուտների կարիք»,- միտքն ամփոփել է Բայրամովը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում