Գլխավոր Լրահոս

Երևանի Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքը կօտարվի «Ռենշին»-ին

Երևանի Սարյան փողոցի «Հայփոստ»-ի շենքը կօտարվի «Ռենշին»-ին

Երևանի Սարյան փողոցում գտնվող «Հայփոստ»-ի հանրահայտ շենքն օտարվելու է «Ռենշին» ընկերությանը՝ այն կառուցապատելու և «Համաշխարհային առևտրային կենտրոն» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ 

Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ, համերգասրահ, ցուցասրահներ, գործարար կենտրոն և այլն։ Ըստ կառավարության՝ ծրագրին մասնակցելու է նաև աշխարհում հայտնի JLL ընկերությունը, որ զբաղվում է անշաժ գույքի կառավարման բիզնեսով։ Բացի այս ամենը, «Հայփոստ»-ի շենքում կկառուցվի նաև 4 աստղանի հյուրանոց՝ 180 սենյակներով։

«Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 212 մլն ԱՄՆ դոլար։ Գնահատումը հիմնված է շուկայի շինարարական ոլորտի իրական ծախսերի վրա՝ բաղադրիչների որակի և նկարագրությանը համապատասխան ճշգրտումներով: Ծախսերը հիմնված են ընթացիկ շուկայական մակարդակի վրա՝ գործարկումից հետո տարեկան գնաճային ինդեքսավորմամբ»,- ասված է որոշան հիմնավորումներում։ 

Սարյանի հայտնի փոստի շենքը «Ռենշին»-ին օտարելու որոշումը շատ նման է «Գույք ներդրումների դիմաց» կառավարության քաղաքականությանը։ Փաստացի, շենքի ձեռքբերման համար «Ռենշին»-ը միջոցներ պետությանը չի տրամադրելու, փոխարենը իրականացնելու է 212 մլն դրամի ներդրումներ և ստեղծելու է 10 000 աշխատատեղ։ Ծրագրում պետությունը ևս մասնաբաժին է ունենալու՝ 50 տոկոսի չափով. «Նախագծով առաջարկվում է Սարյան 22 հասցեում գտնվող շենքն օտարել ընկերությանը հետևյալ սկզբունքով՝  Հայփոստ ՓԲԸ՝ 30,18 %, Կառավարություն՝  19,82 % և ներդրող՝ 50%»։ 

«Ռենշին»-ի սեփականատերերն են  գործարարներ Էդուարդ Մարությանն ու Արայիկ Կարապետյանը։ Նրանք հայտնի կառուցապատողներ են Երևանում, նրանց է պատկանում նաև «Գլոբալ կրեդիտ» վարկային կազմակերպությունը, «Ինքոր» ներդրումային ընկեությունը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում