Գլխավոր Լրահոս

ՀՀ քաղաքացիություն չունեցող շուրջ 15 հազար մարդ կմասնակցի Երևանի ընտրություններին

ՀՀ քաղաքացիություն չունեցող շուրջ 15 հազար մարդ կմասնակցի Երևանի ընտրություններին

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նաև Երևան համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված Հայաստանի քաղաքացիություն չունեցող 14 հազար 839 անձինք, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 10 հազար 308 քաղաքացի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:

«2023 սեպտեմբերի 17-ին տեղի ունենանալիք Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրություններին ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` մասնակցելու իրավունք ունեն նաև քվեարկության օրվա դրությամբ 18 տարին լրացած, Երևան համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք: Այդ անձանց թիվը կազմում է 14 հազար 839, այդ թվում՝ 1639 կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ, 628 փախստականներ, 109 քաղաքացիություն չունեցող անձինք: ՌԴ քաղաքացիների թիվը կազմում է 10 հազար 308»,-ասաց Դավթյանը:

Նա նաև ընդգծեց՝ Ռուսաստանի Դաշնության հետ 2000-ականների սկզբին ուժի մեջ մտած երկկողմ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հաշվառումը հավասարազոր է մշտական կացության կարգավիճակի:

«Այսինքն՝ տասնյակ տարիներ ՌԴ այն քաղաքացիները, որոնք հաշվառվել են, որ զուգահեռաբար կացության կարգավիճակ ձեռք բերելու կարիք չլինի, և օրինական հիմունքներով ՀՀ-ում երկարաժամկետ բնակվելու հնարավորություն ունենան, ևս արտացոլված են այդ 10 հազար 308-ի մեջ»,-նշեց Դավթյանը:

Իսկ, թե ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով Ռուսաստանից դեպի Հայաստան աշխուժացած ներհոսքը որքանո՞վ է արտացոլված՝ նա պատասխանեց՝ պատկերը հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ 2021 թվականից սկզբից հաշվառվածների թիվը 4277 է, իսկ մնացած շուրջ 6000-ը գոյացել է տասնյակ տարիների ընթացքում վերոնշյալ կարգավորումների արդյունքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում