Գլխավոր Լրահոս

ՌԴ-ն դիտարկում է Ադրբեջանի տարածքով ՀՀ, ապա Իրան էլէներգիա մատակարարելու հնարավորությունը

ՌԴ-ն դիտարկում է Ադրբեջանի տարածքով ՀՀ, ապա Իրան էլէներգիա մատակարարելու հնարավորությունը

Մոսկվան դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից էլ Իրան և այլ երկրներ 300 ՄՎտ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը:

«Այժմ մենք դիտարկում ենք պարզապես Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից Իրան, և հնարավոր է, նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք օգտագործել առկա ենթակառուցվածքը՝ առանց նոր շինարարության»,- ասել է նա։

Շուլգինովի խոսքով՝ նախագծի բոլոր մասնակիցները հետաքրքրություն ունեն այս հարցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում