Գլխավոր Լրահոս

Ադրբեջանն Իրանին հայտնել է, որ ռազմական հարձակման մտադրություն չունի

Ադրբեջանն Իրանին հայտնել է, որ ռազմական հարձակման մտադրություն չունի

Ադրբեջանը Իրանին հայտնել է, որ Հայաստանի դեմ ռազմական հարձակում իրականացնելու մտադրություն չունի։ Այդ մասին սեպտեմբերի 11-ին կայացած ասուլիսում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, փոխանցում է IRNA գործակալությունը։

«Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ։ Հայաստանի իշխանություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական հակամարտության հնարավորության վերաբերյալ։ Սակայն Բաքվի իշխանությունները մեզ հաղորդագրություն են ուղարկել, ըստ որի բովանդակության՝ իրենք մտադիր չեն ռազմական հարձակումներ իրականացնել, իսկ զորքերի վերջին տեղաշարժերը սովորական ռազմական գործողություն է, որն իրականացվում է ձմռան շեմին, քանի որ տեղաշարժը լեռնային տարածքներով դառնում են դժվար»,- ասել է խոսնակը:

Քանանին նաև ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգության հարցում․ «Հաստատում ենք, որ Իրանի սահմաններն ապահով են, և մենք շարունակում ենք ուշադիր հետևել Կովկասի զարգացումներին»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում