Գլխավոր Լրահոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,5%-ով

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,5%-ով

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 12-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել է 0,5%-ով` սահմանելով 9,75%: 

Ինչպես հայտնում են ԿԲ-ի մամուլի ծառայությունից, բացի վերաֆինանսավորման տոկոսադրույքից, կայացվել են նաև այլ որոշումներ: Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է11,25 %, իսկ  բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 8,25 %:

Վերջին 2,5 տարվա ընթացքում ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն առաջին անգամ 0,25%-ով իջեցրեց հունիսի 13-ին, այնուհետև` օգոտոսի 1-ին` կրկին 0,25%-ով: 

Սա երրորդ դեպքն է, որ կենտրոնական բանկը էժանացնում է փողը, որը համընկնում է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղման հետ: 

2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից հասցնելով 10,75 %-ի: Տոկոսադրույքը բարձրացնելով, ԿԲ-ն փորձում է զսպել գնաճը, որոնք հիմնականում պայմանավորված են ներքին պահանջարկի աճով ևարտաքին միջավայրից եկող ազդակներով:

Մինչ 2020-ի դեկտեմբերի 15-ը, վերջին երեք տարում կենտրոնական դրամատուն մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում