Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է, որակը` բարելավվել. Դ.Մեդվեդև

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է, որակը` բարելավվել. Դ.Մեդվեդև

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Յալթայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ. այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության կառավարության պաշտոնական կայքից:

Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է, և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների առնչությամբ  իր գոհունակությունն է հայտնել: «Մենք մշտական բոլոր մակարդակներում կապի մեջ ենք մնում, այս իմաստով մեզ մոտ ամեն ինչ լավ է, և արդյունքներն էլ վատ չեն: Հիմնական ցուցանիշն ապրանքաշրջանառությունն է, թեպետ մենք հասկանում ենք, որ կարևոր է նաև այդ շրջանառության որակը, սակայն այն անկում չի ապրում, այլ աճում է»,- հայտարարել է ՌԴ վարչապետը: Ըստ նրա` «ներդրումային պահուստային ռեսուրսներ ևս առկա են»:

Իր հերթին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: «Հարաբերությունների դինամիկան մեզ ևս գոհացնում է, սակայն մենք տեսնում ենք, որ կա ավելի մեծ ներուժ, որը մենք անպայման պիտի օգտագործենք»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ այսօր Յալթայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում