Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումը

ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումը

ԱՄՆ-ի համար առաջնահերթություն է Լաչինի միջանցքի վերաբացումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտադրելով միջանցքի անհապաղ բացման կարևորությունը։

«Մենք ուզում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի, որի մասին հստակ ասել ենք։ Պետքարտուղար Բլինքենը շփումներ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակեցնելու, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը հանգուցալուծելու համար», - ընդգծել է Միլլերը։

Նա նաև անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ սետեմբերի 14-ին Երևան կատարած այցին՝ ընդգծելով, որ ամերիկացի դիվանագետը «շարունակում է շփումները կարճաժամկետ առաջնահերթության, այն է՝ Լաչինի միջանցքի վերաբացման, և, ինչպես նաև երկարաժամկետ՝ ընդհանուր խնդրի վերաբերյալ խաղաղ լուծման հասնելու շուրջ»։ Միլլերը նաև ակնկալել է, որ խաղաղ լուծմանը կողմերը հնարավորինս արագ կհասնեն։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում