Գլխավոր Լրահոս

Երևանի ավագանիում կլինի 5 ուժ, ՔՊ-ն հավաքել է 32,57%․ ամփոփվել են բոլոր տեղամասերի արդյունքները

Երևանի ավագանիում կլինի 5 ուժ, ՔՊ-ն հավաքել է 32,57%․ ամփոփվել են բոլոր տեղամասերի արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի բոլոր 475 տեղամասերի 234 436 ընտրողների քվեների ամփոփ պատկերը։ Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանի մտնելու շեմը հաղթահարել են հետևյալ հինգ քաղաքական ուժերը․

«Քաղաքացիական պայմանագիր»՝ Տիգրան Ավինյան – 32,57% կամ 75 463 ձայն

«Ազգային առաջընթաց»՝ Հայկ Մարության - 18,89% կամ 43 765 ձայն

«Մայր Հայաստան»՝ Անդրանիկ Թևանյան – 15,43% կամ 35 739 ձայն

«Հանրապետություն»՝ Արտակ Զեյնալյան - 11,32% կամ 26 236 ձայն

«Հանրային ձայն»՝ Արտակ Գալստյան (այս կուսակցության փաստացի առաջնորդը հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանն է՝ Դոգ մականունով) – 9,68% կամ 22 431 ձայն

Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է քվեների 3,6 տոկոսը և չի հաղթահարել 4 տոկոսի անցողիկ շեմը։

***

0:10

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 37 տեղամասից ստացված նախնական արդյունքները: Այս պահի դրությամբ անցողիկ շեմը հաղթահարում են հետևյալ ուժերը՝

Քաղաքացիական պայմանագիր – 5 198 ձայն կամ 34,67%,

Ազգային առաջընթաց – 2 728 ձայն կամ 18,19%,

Մայր Հայաստան – 2 102 ձայն կամ 14,02%,

Հանրապետություն – 1 698 ձայն կամ 11,32 %,

Հանրային ձայն – 1 576 ձայն կամ 10,51%։

Դեռ պետք է ամփոփվեն 438 ընտրատեղամասերի արդյունքները։

***

21:05

Երևանի ավագանու քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28,46 տոկոսը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ վարչական շրջանների․

Աջափնյակ – 83 014 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 23 229-ը կամ 27,98 տոկոսը

Ավան - 39 030 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 12 575-ը կամ 32,22 տոկոսը

Արաբկիր - 94 537 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 29 301-ը կամ 30,99 տոկոսը

Դավթաշեն - 33 484 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 10 709-ը կամ 31,98 տոկոսը

Էրեբունի – 89 206 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 21 719-ը կամ 24,35 տոկոսը

Կենտրոն – 94 922 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 28 714-ը կամ 30,25 տոկոսը

Մալաթիա-Սեբաստիա – 106 317 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 27 490-ը կամ 25,86 տոկոսը

Նոր Նորք – 97 497 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 28 889-ը կամ 29,63 տոկոսը

Նորք-Մարաշ – 10 667 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 3 314-ը կամ 31,07 տոկոսը

Նուբարաշեն – 8 065 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2 250-ը կամ 27,9 տոկոսը

Շենգավիթ – 110 780 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 29 357-ը կամ 26,5 տոկոսը

Քանաքեռ-Զեյթուն – 56 731 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 17 006-ը կամ 29,98 տոկոսը

Համեմատության համար նշենք, որ 2018-ին անցկացված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էր 370 323 քաղաքացի կամ ընտրողների 43,65%-ը, իսկ 2017-ին մասնակցել էր 345 226 քաղաքացի կամ 40,99 %-ը։

***

20:05

Ժամը 20։00-ին փակվել են բոլոր 475 ընտրատեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը։

***

18:05

Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու քվեարկությանը մասնակցել է 176 026 քաղաքացի կամ ընտրողների 21,36 տոկոսը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ վարչական շրջանների․

Աջափնյակ – 83 014 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 17 261-ը կամ 20,79 տոկոսը

Ավան - 39 030 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 9 373-ը կամ 24,01 տոկոսը

Արաբկիր - 94 537 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 22 334-ը կամ 23,62 տոկոսը

Դավթաշեն - 33 484 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 7 949-ը կամ 23,74 տոկոսը

Էրեբունի – 89 206 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 16 212-ը կամ 18,17 տոկոսը

Կենտրոն – 94 922 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 22 015-ը կամ 23,19 տոկոսը

Մալաթիա-Սեբաստիա – 106 317 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 20 434-ը կամ 19,22 տոկոսը

Նոր Նորք – 97 497 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 21 648-ը կամ 22,20 տոկոսը

Նորք-Մարաշ – 10 667 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2 577-ը կամ 24,16 տոկոսը

Նուբարաշեն – 8 065 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1 494-ը կամ 18,52 տոկոսը

Շենգավիթ – 110 780 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 21 945-ը կամ 19,81 տոկոսը

Քանաքեռ-Զեյթուն – 56 731 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 12 785-ը կամ 22,54 տոկոսը

***

16:30

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ: Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված շուրջ 800 հրապարակում։

«Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, սակայն ընտրության օրն իրենց նախընտրած վայրում ընտրական իրավունքն իրացնելու խնդրին, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կացության կարգավիճակ ունենալու դեպքում ընտրացուցակներում տվյալների բացակայության պատճառով ընտրական իրավունքն իրացնել չկարողանալուն, տեղամասային ընտրական կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող (անկողնային հիվանդ, ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունեցող) անձանց ընտրական իրավունքի իրացմանը, Երևանում 6 ամսից պակաս հաշվառում չունենալու դեպքում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, քվեարկության կարգին և ընտրատեղամասի մատչելիությանը»,- ասված է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հայտարարությունում։

Նշվում է, որ մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների պատշաճ կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված առերևույթ խնդիրներ:

***

15:10

Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու քվեարկությանը մասնակցել է 114 759 քաղաքացի կամ ընտրողների 13,92 տոկոսը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ վարչական շրջանների․

Աջափնյակ – 83 014 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 11 477-ը կամ 13,83 տոկոսը

Ավան - 39 030 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 6 114-ը կամ 15,66 տոկոսը

Արաբկիր - 94 537 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 14 192-ը կամ 15,01 տոկոսը

Դավթաշեն - 33 484 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5 228-ը կամ 15,61 տոկոսը

Էրեբունի – 89 206 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 10 552-ը կամ 11,83 տոկոսը

Կենտրոն – 94 922 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 13 638-ը կամ 14,37 տոկոսը

Մալաթիա-Սեբաստիա – 106 317 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 13 587-ը կամ 12,78 տոկոսը

Նոր Նորք – 97 497 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 14 181-ը կամ 14,55 տոկոսը

Նորք-Մարաշ – 10 667 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1 694-ը կամ 15,88 տոկոսը

Նուբարաշեն – 8 065 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1 014-ը կամ 12,57 տոկոսը

Շենգավիթ – 110 780 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 14 622-ը կամ 13,2 տոկոսը

Քանաքեռ-Զեյթուն – 56 731 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8 460-ը կամ 14,91 տոկոսը

***

14:32

Արձանագրվել է թվով 48 խախտում, որոնցից 4-ը հանձնաժողովի նախագահի, 21-ը վստահված անձանց, 21-ը ընտրողների, մնացածն անհայտ անձնանց կողմից։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդի» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

«Հիմնականում խախտումները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Բայց նաև եղել են մեկից ավելի արձանագրված խախտումներ «Ապրելու երկիր», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն», «Ուժը հայրենյաց», «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» քաղաքակաան ուժերի կողմից»,- հայտնեց նա։

Նրա խոսքով՝ 7 տեղամասային ընտրական հանձնաժողովներում դիտորդները արձանագրել են ուղղորդումներ, որոնցից 4-ը՝ ՔՊ-ի կողմից։

***

12:55

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հաղորդում է, որ 9/56 և 9/57 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Հիդրոպոնիկայի ինստիտուտի տարածքում, ընտրողներին ուղղորդում են հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեարկելու:

«Մասնավորապես, տեղամասերից 50-60 մետրի վրա կա «բեսեդկա», որտեղ «գործունեություն է ծավալում» տեղի հեղինակություն Էդուարդ Տոնոյանը: Ի դեպ, նրան օգնում է նաև դուստրը՝ Շուշանիկ Տոնոյանը, որը ՔՊ վստահված անձ է: Երբ տեղամաս են ժամանել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Էդուարդ Տոնոյանն ասել է․ «Էս իմ քուչեն ա, ինչ կուզեմ կանեմ»»,- հայտնում է առաքելությունը։

***

12:05

Ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու քվեարկությանը մասնակցել է 47 671 քաղաքացի կամ ընտրողների 5,78 տոկոսը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ վարչական շրջանների․

Աջափնյակ – 83 014 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 4 570-ը կամ 5,51 տոկոսը

Ավան - 39 030 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2 530-ը կամ 6,48 տոկոսը

Արաբկիր - 94 537 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5 413-ը կամ 5,73 տոկոսը

Դավթաշեն - 33 484 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 2 293-ը կամ 6,85 տոկոսը

Էրեբունի – 89 206 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 4 455-ը կամ 4,99 տոկոսը

Կենտրոն – 94 922 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 4 890-ը կամ 5,15 տոկոսը

Մալաթիա-Սեբաստիա – 106 317 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 6 078-ը կամ 5,72 տոկոսը

Նոր Նորք – 97 497 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5 995-ը կամ 6,15 տոկոսը

Նորք-Մարաշ – 10 667 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 698-ը կամ 6,54 տոկոսը

Նուբարաշեն – 8 065 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 471-ը կամ 5,84 տոկոսը

Շենգավիթ – 110 780 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 6 584-ը կամ 5,94 տոկոսը

Քանաքեռ-Զեյթուն – 56 731 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 3 694-ը կամ 6,51 տոկոսը

***

11:40

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է քվեարկության նախապատրաստական փուլում՝ ժամը 7:00-8:00-ն ընկած ժամանակահատվածում արված դիտարկման արդյունքները։

Ըստ հայտարարության՝ դիտարկված 30 տեղամասերում քվեարկության նախապատրաստման և տեղամասերի բացման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց լուրջ խախտումների։ Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված խոչընդոտ չի գրանցվել:

«Երկու տեղամասում նկատվել է կողմնակի անձանց ներկայություն: 4/34 տեղամասում ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի պետը մոտեցել է Տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) անդամներից մեկին և զրուցել վերջինիս հետ, սակայն մեկ րոպե անց նա հեռացվել է ընտրատեղամասից՝ դիտորդի առաջարկով։ 2/40 տեղամասում ևս գտնվել է կողմնակի անձ, որը զրուցել է ՏԸՀ նախագահի հետ, այնուհետ միասին մուտք են գործել քվեարկության սենյակ և շարունակել խոսել տեխնիկական սարքավորումների վերաբերյալ։ Դիտորդի հարցին, թե ո՞վ էր այդ անձը, արդյո՞ք իրավունք ուներ գտնվելու քվեարակության սենյակում, ՏԸՀ նախագահը պատասխանել է, որ նա դատախազի թիկնապահ է և քվեարկության կարգն էր հարցնում»,- նշված է առաքելության հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ արձանագրվել է երկու դեպք՝ 6/3 և 10/43 տեղամասերում, երբ չհրկիզվող պահարանը մինչև ՏԸՀ-ի ժամը 07:00-ի նիստը արդեն իսկ բացված է եղել, ընդ որում՝ ոստիկանության մասնակցությամբ:

«Դիտարկված տեղամասերից 17-ը գնահատվել է դժվարամատչելի՝ տեղաշարժման (հենաշարժական) խնդիրներ ունեցող ընտրողների համար։ Որոշ տեղամասերում նկատվել է կահավորման և քվեարկության գաղտնիության ապահովման խնդիր՝ հիմնականում պայմանավորված ընտրատեղամասի և/կամ քվեարկության սենյակի անհաջող ընտրությամբ»,- տեղեկացնում է «Ականատես»-ը։

***

10:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը։ Նա ընտրատեղամաս էր եկել տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ։

Փաշինյանը քվեարկեց Շենգավիթի 133 մանկապարտեզում գտնվող 8/16 ընտրատեղամասում, այն տան հարևանությամբ, որտեղ բնակվում էր մինչ վարչապետ դառնալը։

https://civilnet.am/news/750333/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d6%84%d5%a1%d5%bc%d5%a1%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%b5%d5%a1%d5%ac-%d5%a7%d6%80%d5%a4%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d6%80%d5%af%d5%a8/

***

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու հերթական ընտրություններ են: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են  «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։ Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ: Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։

Երևան համայնքի ընտրողների թիվը 824 250 է։

Ընտրություններին մասնակցում են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հանրային ձայն» (քաղաքապետի թեկնածուն՝ Արտակ Գալստյան), «Քաղաքացիական պայմանագիր»(քաղաքապետի թեկնածուն՝ Տիգրան Ավինյան), «Արդար Հայաստան» (քաղաքապետի թեկնածուն՝ Նորիկ Նորիկյան), «Հաղթանակ» (քաղաքապետի թեկնածուն՝ Վիկտոր Մնացականյան), «Ուժը հայրենյաց» (քաղաքապետի թեկնածուն՝ Նելլի Հարությունյան), Հայաստանի Եվրոպական կուսակցություն (քաղաքապետի թեկնածուն՝ Տիգրան Խզմալյան), «Ազգային առաջընթաց» (քաղաքապետի թեկնածուն՝ Հայկ Մարության), «Հանուն սոցիալական արդարության» (քաղաքապետի թեկնածուն՝ Արման Ղուկասյան), «Հանրապետություն» (քաղաքապետի թեկնածուն՝ Արտակ Զեյնալյան), «Միացյալ Հայաստան» (քաղաքապետի թեկնածուն՝ Երվանդ Թարվերդյան), «Լուսավոր Հայաստան» (քաղաքապետի թեկնածուն՝ Դավիթ Խաժակյան), «Ժողովրդավարական համախմբում» (քաղաքապետի թեկնածուն՝ Սուրեն Պետրոսյան), «Ապրելու երկիր» (քաղաքապետի թեկնածուն՝ Մանե Թանդիլյան), «Մայր Հայաստան» դաշինք (քաղաքապետի թեկնածուն՝ Անդրանիկ Թևանյան)։

ՍիվիլՆեթն օրվա իրադարձությունները ներկայացնում է հակադարձ ժամանակագրությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում