Գլխավոր Լրահոս

Ինչ եղանակով է ցրվում ավագանին ու նշանակվում նոր ընտրություն

Ինչ եղանակով է ցրվում ավագանին ու նշանակվում նոր ընտրություն

Գևորգ Թոսունյան

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ քաղաքային իշխանությունում կհայտնվեն հինգ ուժեր, սակայն նրանցից ոչ մեկը մեծամասնություն չունի։ Սեպտեմբերի 18-ին «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համար Հայկ Մարությանը երկու տարբերակ առաջարկեց ընդդիմադիր ուժերին, որոնցից երկրորդն առնչվում է արտահերթ ընտրություններին։ Ինչպես է աշխատելու այս մեխանիզմը։ 

  • Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում,
  • Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին,
  • Ավագանին ցրելու, իսկ իրավական տերմինաբանությամբ՝ ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու լիազորություն ունի կառավարությունը,
  • Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե Ընտրական օրենսգրքի սահմանված կարգով նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ,
  • Միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ,
  • Ավագանին իր լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը,
  • Ավագանին, սակայն, չի կարող այդ ընթացքում անվստահություն հայտնել քաղաքապետին, կատարել պաշտոնների նշանակումներ,
  • Արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում,
  • Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը,
  • Մանդատը վայր դնելիս այն փոխանցվում է կուսակցության կամ դաշինքի հաջորդ համարին, եթե նա հրաժարվում է, հանվում է թեկնածուների ցուցակից, իսկ ցուցակում այլ թեկնածու չլինելու դեպքում, մանդատը մնում է թափուր։

Բացի այս ճանապարհից կառավարությունը կարող է ավագանու լիազորությունները կրճատել հետևյալ դեպքերում․

  • հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում,
  • հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում,
  • ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում քաղաքապետի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում